Здравствуйте! Голос генерала из замка на берегу Севана когда-нибудь должен был быть услышан, как в один прекрасный день будут услышаны из других замков. Здесь имеет значение, как старался убедить привыкший к роскоши бывший начальник полиции, сорт голосящего — вряд ли это не разумно, скорее всего, это является следствием паники, которая бывает в моменты психологического потрясения, тем более, когда приходится защищать замок золотоносного прошлого, в котором, как правило, не живут простые смертные христиане. Вот почему случившееся с бывшим начальником полиции — это хоть и событийная мелочь, но крайне знаковая для всех тех, кто превратил деньги и расточительство в сорт страны, где у генерала был адъютант, зажигающий сигареты, а брат генерала, также на собственной даче, унижал отца девочки, облившей водой на Вардавар его автомобиль. В любом случае, никто не мешает преклоняться перед этим сортом людей, но хотя бы не топчите сорт выращивающего пшеницу на том же склоне Севана или живущего в оставшейся с войны шинели воин-освободителя, который в освобожденной им стране так и не узнает, что армянский герб на «adidas»-е только для первого сорта․․․ Удачи!
Нвер Мнацаканян
Բարեւ Ձեզ: Սևանի ափամերձ դղյակից գեներալի աղմուկը մի օր լսվելու էր, ինչպես լսվելու է մի շարք այլ դղյակներից։ Կապ ունի այստեղ աղմկողի տեսակը, ինչպես ջանում էր համոզել ճոխության սովոր նախկին ոստիկանապետը․ հազիվ թե, բանական չէ, ավելի շուտ խուճապի հետևանք է, որ լինում է հոգեբանական ցնցման պահերին, մանավանդ, երբ հարկ է լինում պաշտպանել ոսկեբեր անցյալի դղյակը, որտեղ, սովորաբար մահկանացու քրիստոնյաներ չեն ապրում։ Ահա թե ինչու նախկին ոստիկանապետի հետ պատահածը թեև իրադարձային մանրուք է, բայց խիստ նշանային բոլոր նրանց համար, որոնք փողն ու ցոփությունը դարձրել էին երկրի տեսակ, որտեղ գեներալն իր ծխախոտը վառող հատուկ համհարզ էր պահում, իսկ գեներալի եղբայրը էլի սեփական ամառանոցում նվաստացնում վարդավառին իր ավտոմեքենայի վրա ջուր ցողած աղջնակի հորը։ Ամեն դեպքում, ոչ ոք չի խանգարում խոնարհվել այս տեսակի առջև, բայց գոնե մի տրորեք նույն Սևանի սարալանջին ցորեն մշակողի, կամ պատերազմից մնացած շինելի մեջ դեռ ապրող ազատամարտիկի տեսակը, որն իր ազատագրած երկրի մեջ այդպես էլ չի իմանա, որ հայոց գերբը Ադիդասի վրա միայն առաջին տեսակի համար է․․․ Հաջողություն:
Նվեր Մնացականյան