Здравствуйте! Представляете, что бы было, если бы пропагандистскую наживку о 15-миллиардных китайских инвестициях проглотил один из действующих руководителей Армении: чем он потом отличался бы от пропагандирующих официальную ложь об армяно-китайской железной дороге или политический блеф о новой армянской АЭС? Ну, что, все еще не верите, что строительство сельских дорог и детских садов равносильно освобождению от хищников, сидящих на хлебе солдата. Наверное, поэтому деятель республиканец снова и поспешил, поиздевавшись над безадресной китайской инвестицией. До того как издеваться республиканцу было бы лучше объяснить причины провала реальных китайских инвестиций на трассе Север-Юг и голодания нашего солдата на границе. И потом было бы хорошо подсчитать, сколько общин на украденное с Север-Юга перестало бы стучать в дверь нищеты, и если хотите, то еще с тех пор, как вы строили Северный проспект. Чем это не свержение конституционного строя, когда страна разделяется между несколькими семьями, которые сегодня первыми требуют правил справедливого существования, крича повсюду, держи вора․․․Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ: Պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ, եթե չինական 15 միլիարդանոց ներդրման քարոզչական կուտն ուտեր Հայաստանի գործող կառավարիչներից որևէ մեկը․ հետո ինչով և ինչպես էր նա տարբերվելու նախկինների հայ-չինական երկաթուղու պաշտոնական սուտը, կամ հայկական նոր ատոմակայանի քաղաքական բլեֆը քարոզողից։ Ինչ է, դեռ չեք հավատում, որ գյուղական ճանապարհ ու մանկապարտեզ կառուցելը համազոր է զինվորի հացին նստած գիշատիչներից ազատագրվելուն։ Երևի դրա համար էլ հանրապետական գործիչն էլի շտապեց՝ ծաղրելով չինական անհասցե ներդրումը։ Ծաղրելուց առաջ հանրապետականը լավ կլիներ բացատրեր հյուսիս-հարավ մայրուղում չինական իրական ներդրման տապալման ու սահմանին մեր զինվորի սոված մնալու պատճառները։ Հետո էլ լավ կլիներ հաշվել, թե հյուսիս-հարավից գողացածով քանի սահման պահող համայնք կդադարեր թակել չքավորության դուռը, եթե կուզեք, դեռ այն ժամանակներից, երբ հյուսիսային պողոտա էիք կառուցում։ Դա ինչ պակաս սահմանադրական կարգի տապալում է, երբ երկիրը բաժանվում է մի քանի ընտանիքի միջև, որոնք այսօր առաջինն են պահանջում արդար ապրուստի կանոններ՝ ամենուր բղավելով, բռնեք գողին․․․ Հաջողություն:
Նվեր Մնացականյան