Мнацаканян-Time: Вам наплевать на Джермук, если золото не ваше

Опубликовано: 2020-08-22 03:04:04



Здравствуйте! Пока за понижение политической планки понижающий не платит своим достоинством, причем прямо пропорционально, то превращение в политическое кредо вопроса носить или не носить маску во время эпидемии будет продолжаться, а умерших от коронавируса будут называть погибшими, пропихивая этот аморальный промах под соусом партийной совести. Будет неприятнее, если кто-то спросит, а погибший на границе тогда — кто? Ладно, можно даже с трогательным политическим заголовком и богатым аппетитом вновь пойти к старым хозяевам, мол, знаете, это родина политического ретро, наемники которого теперь борются на подступах к Амулсару, жаль, что подменяя суть экологической битвы. Как это может быть, что политические мятежники ереванских судов сейчас истерят за Джермук, запрыгнув на автомобиль полицейского? Оставьте хотя бы Амулсар тому экологу, который живет вне вашей политической кормушки. И не прикидывайтесь простачками — полицейский не будет ломать этого эколога, потому что они оба хорошо знают, что вам наплевать и на Джермук, и на борца за него, если золото и власть не ваши․․․ Удачи!

Нвер Мнацаканян

 

Բարև Ձեզ։ Քանի դեռ քաղաքական նշաձողը իջեցնելու համար իջեցնողը չի վճարում սեփական արժանապատվությամբ, ընդ որում ուղիղ համամասնությամբ, կշարունակվի համաճարակի ժամին դիմակ կրել-չկրելը սարքել կուսակցական կրեդո, կորոնավիրուսից մահացածներին էլ կոչել զոհեր, անբարո այդ սայթաքումը կուսակցական խղճի տակ սղղացնելով։ Ավելի տհաճ կլինի, եթե մեկը հարցնի՝ իսկ սահմանին զոհվածն ով է։ Լավ, կարելի է անգամ քաղաքական հուզիչ վերնագրով ու մեծահարուստ ախորժակով նորերից կրկին գնալ հին տերերի դուռը, թե, գիտեք, սա էլ քաղաքական ռետրոյի հայրենիքն է, որի վարձկանները հիմա էլ կռիվ են տալիս Ամուլսարի մատույցներում, ափսոս՝ նենգափոխելով բնապահպանական ճակատամարտը։ Այդ ինչպես է լինում, որ երեվանյան դատարանների քաղաքական ըմբոստները հիմա էլ Ջերմուկի համար են ճղճղում ոստիկանի մեքենային թառած։ Գոնե Ամուլսարը թողեք այն բնապահպանին, որը ձեր քաղաքական կերակրատաշտից դուրս է ապրում։ Եվ ձեզ միամտի տեղ մի դրեք․ ոստիկանն այդ բնապահպանին չի կոտրի, որովհետև երկուսն էլ լավ գիտեն, որ դուք թքած ունեք Ջերմուկի էլ, նրա համար կռիվ տվողի էլ վրա, եթե ոսկին ու իշխանությունը ձերը չէ․․․ Հաջողություն։

Նվեր Մնացականյան

Related posts